Դեկտեմբերի 6-ին ՈԱԱԿ հիմնադրման 15-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով ՄԿՈՒ համաժողովը, որը բացառիկ հարթակ էր մեկտեղելու պետության, աշխատաշուկայի, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներին և շահակիցներին՝ քննարկելու կարողությունների ձևավորմանն ուղղված լավ փորձն ու մարտահրավերները։
85 քոլեջներ Հայաստանից
250-ից ավելի մասնակիցներ
2 պանելային քննարկում
Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ա․ Սվաջյանը։ Նա շեշտադրեց քոլեջների հավատարմագրումը կրթական գործընթացների շարունակական բարելավման և կարողունակ աշխատուժի ձևավորման տեսանկյունից։
«Հավատարմագրումը հնարավորություն է տալիս պետությանը, դիմորդներին, միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինչ որակի կրթություն է իրականացվում տվյալ ուսումնական հաստատությունում: Մյուս կողմից այն նաև ինքնավերլուծության, խնդիրների վերհանման մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս ուսումնական հաստատությանը արձանագրել, թե ինչն է իր մոտ լավ ստացվում այդ պահին, ինչ խնդիրներ կան, և այդ խնդիրների լուծման ուղղությամբ ինչ քայլեր պետք է արվեն»:
Արաքսյա Սվաջյան
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար
Փոխնախարարը խրախուսեց նաև քոլեջների և գործատուների համագործակցությունը՝ նշելով, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունումից հետո առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն համագործակցության համար:
“
Նոր օրենքը հնարավորություն է տալու նաև մեծացնելու գործատուների հետ համագործակցությունը: Գործատուների հետաքրքրությունն է խթանելու, որպեսզի մենք փոխենք կրթության որակը և փորձենք պատրաստել այնպիսի մասնագետների, որոնց կարիքը նրանք ունեն: Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը ևս շատ կարևոր են, բայց մասնագիտական կրթությունն էլ ավելի կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի համակողմանի ապահովելու թե՛ գիտելիքների, թե՛ կարողությունների և հմտությունների զարգացումը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ շեշտելով, որ անմիջապես գործատուի դաշտում կիրառվող մասնագիտական կարողություններ ստեղծելու համար հանձնարարականների չափանիշները պետք է համապատասխանեն գործատուի միջավայրին և պահանջներին:
«Կարևոր է ոչ միայն կրթելը, այլ նաև այն, թե ինչ կարողություններ ենք տալիս երկրին: Գուցե մենք կարողություն ենք տալիս այն ոլորտում, որտեղ արդեն գերհագեցում ունենք: Գուցե պետք է փոխե՞լ ուղղությունը: Շատ ավելի պրակտիկ ուղղություններ կան, որոնց պակասը մեր երկիրն այսօր ունի: Այս առումով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դերն անգնահատելի է, քանի որ նրանք մասնագիտական այնպիսի կարողություններ են տալիս սովորողներին, որոնք անհրաժեշտ են գործատուին»։
Ռուբեն Թոփչյան
ՈԱԱԿ տնօրեն
“
Տեղական գործատուի հետ համագործակցությունն այս առումով առաջնային է: Բնական է՝ պետությունը չի կարող բոլոր հաստատությունների մասին հոգ տանել ու ապահովել այն ռեսուրսը, որով պետք է այդ կարողությունները ձևավորվեն: Կարծում եմ՝ թե՛ պետությունը պետք է աջակցի գործատուին, թե՛ գործատուն պետք է փորձի շահագրգռել ուսումնական հաստատությանը։
Շարիստան Մելքոնյան
ՀԱՀ Ընդհանուր կրթության ֆակուլտետի դեկան
«ՄԿՈՒ հաստատություններն անփոխարինելի են քաղաքացիներ և հմուտ աշխատուժ պատրաստելու հարցում»։
Զեկուցում
«Նորարարություն, ձեռնարկատիրություն և ՄԿՈՒ համակարգ․ ինչպես մասնակից դառնալ տնտեսական աճին»
Անահիտ Տերտերյան
Ինստիտուտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ
«Երկրի զարգացումը և տնտեսական ցուցանիշների աճը կախված չէ բնակչության թվի աճից, այլ նրանից, թե որքանով է հասարակությունը կրթված և կարողունակ։ Կրթված մարդն առավել արագ է սովորում փոփոխություններին և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, ինչը հանգեցնում է տնտեսության զարգացմանը և ՀՆԱ-ի ավելացմանը»:
Որակի ապահովումը կարևոր է, քանի որ՝
Կարևորում է ուսանողի վերլուծական, նորարարական, ստեղծագործական մտքի զարգացումը ուսումնական աշխատանքային միջավայրում։
Խրախուսում է ՄԿՈՒ ծրագրերի համապատասխանությունը տեղական տնտեսության և աշխատաշուկայի պահանջներին:
Խթանում է ՄԿՈՒ հաստատություն-գործատու կապի ամրապնդումը համատեղ ռազմավարության միջոցով:
Ձևավորում է ուսանողի գիտելիքը գործատուին անհրաժեշտ օրինակների հիման վրա:
Պանելային քննարկում․ Տնտեսական զարգացում՝ համահնչեցնել ՄԿՈՒ կրթական ծրագրերն արդյունաբերության կարիքներին
Պանելային քննարկման մոդերատոր
Արմենուհի Մհերյան
ՈԱԱԿ Շահակիցների հետ կապի պատասխանատու, տ․գ․թ․, դոցենտ
Պանելային քննարկում 1. մասնակիցներ
Խաչիկ Սահակյան
«Ֆերտի» բարեգործականկենտրոն» ՀԿ -ի տնօրեն
Ելենա Մարիտրոսյան
Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
Արտավազդ Թորոսյան
Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոնի տնօրեն
Հայկուհի Գևորգյան
Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն», աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն
Կարևոր շեշտադրումներ
Գործատուների և ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչները պանելային քննարկման արդյունքում մատնանշեցին հիմնական խնդիրները և գործունեության ուղղությունները․
1
Աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ թողարկելու հարցում հաջողություն ունեն այն քոլեջները, որոնք ակտիվ համագործակցում են գործատուների հետ:
2
Կարևոր է, որ քոլեջի տնօրենը լինի նախաձեռնող, հստակ պատկերացնի բիզնեսը, աշխատաշուկան և նրա կարիքները:
3
Գործատուներին քոլեջում որպես դասավանդող ներգրավելը բարդ է ցածր վարձատրության պատճառով: Բայց լուծման ուղիներ գտնել հնարավոր է:
4
ՄԿՈՒ ոլորտում ևս, մասնագիտական կարողություններից և հմտություններից բացի, կարևոր են փափուկ հմտությունները, ինչպիսիք են հաղորդակցվելու, որոշումներ կայացնելու, փոփոխություններին արձագանքելու կարողությունները:
5
Գործատուն երբեմն արձանագրում է, որ ուսանողի մոտ մասնագիտական հմտությունը ձևավորվել է, բայց չի համապատասխանում աշխատանքային ռիթմին: Ուստի գործատուն կարևորում է նաև դասավանդման ընթացքում տրվող առաջադրանքները. դրանք պետք է համապատասխանեն աշխատանքային միջավայրին և պայմաններին:
6
Գործատուն մասնագիտական հմտություններից բացի կարևորում է նաև թվային հմտություններ ունենալը:
Քննարկման ընթացքում նշվեց, որ կրթական ծրագրերի համահնչեցման արդյունքում քոլեջն ունենում է.
1
Աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մշակված կրթական ծրագրեր։
2
Գործատուների ռեսուրսների համատեղ օգտագործման հնարավորություն ուսանողների կարողությունների զարգացման նպատակով։
3
Գործատու-դասախոսների ներգրավման հնարավորություն՝ աշխատաշուկա մուտք գործելու պատրաստ շրջանավարտներ թողարկելու նպատակով։
Մասնագիտական կարողություններ և փոխանցելի հմտություններ ունեցող մասնագետների ներգրավման հնարավորություն,
2
Պրակտիկ միջավայրում գործունեության փորձ ունեցող, կարողունակ աշխատուժ:
Պանելային քննարկում․ Կարող աշխատուժի ձևավորումը տալիս է տնտեսական զարգացման շոշափելի արդյունք․ ՄԿՈՒ հաջողված փորձի ներկայացում
Պանելային քննարկման մոդերատոր
Վարդուհի Գյուլազյան
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար
Պանելային քննարկում 2. մասնակիցներ
Դավիթ Գրիգորյան
Սևանի «Տեսվան» ՍՊԸ տնօրեն
Ամալյա Ադամյան
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն
Վլադիմիր Բագրատունի
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության գործատու-դասախոս
Հասմիկ Մաթևոսյան
Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
Կարևոր շեշտադրումներ
Պանելի շրջանակներում քոլեջների և գործատուների ներկայացուցիչները կարևորեցին.
1
Միկրոորակավորումների կիրառումը, որը կնպաստի աշխատուժի շարունակական զարգացմանը և գործատուին անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանը:
2
Մասնագիտական կրթությունը. կարողություններին զուգակցվող բազային մասնագիտական գիտելիքները հետագա մասնագիտական զարգացման գրավականն են:
3
Համընդհանուր անցումը դուալ կրթության, որտեղ համադրված են տեսական և գործնական գիտելիքները, իսկ կրթությունն իրականացվում է գործատուի միջավայրում:
4
Մասնագիտությամբ աշխատող ուսանողին աջակցելու մեխանիզմների առկայությունը, ինչը թույլ կտա նրան չկտրվել աշխատանքային միջավայրից՝ համատեղելով աշխատանքն ու կրթությունը:
5
Քոլեջների և գործատուների միջև համագործակցության երկուստեք շահավետ ուղիներ գտնելը:
6
Քոլեջների և գործատուների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը կնպաստի քոլեջում ներդրումների իրականացմանը կարողունակ աշխատուժի ձևավորման համար:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը , ամփոփելով համաժողովը , կարևորեց փոխադարձ վստահության մթնոլորտի առկայությունը և դրա շրջանակներում քոլեջների ինքնավարության մեծացումը։
«Քոլեջը պետք է ինքնավարություն ունենա, քանի որ ինքն է տեսնում և խնդիրը, և դրա լուծումը: Իսկ հավատարմագրումը և որակի ապահովումը կհավաստեն ուսումնական հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը»:
Լուրերի անդրադարձը «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» համաժողովին
Freenews-ի անդրադարձը «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» համաժողովին