Նախաձեռնության մասին․․․
Կրթության որակի ապահովման մշակույթի ձևավորման գործում կարևորվում է ուսանողների մասնակցությունը և կարծիքը: Այդ նպատակով 2011թ. փետրվարի 15-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկեց «Ուսանողության ձայն» նախագիծը: «Ուսանողության ձայն»-ի հեռահար նպատակն է դարձնել հայաստանյան ուսանողին պահանջատեր իր կրթության որակի բարելավման նկատմամբ:
Ինչո՞վ է զբաղվում ուսանող–փորձագետը
Իրականացնում է հետազոտություններ
Ուսանողները մասնակցում են ՈԱԱԿ–ի կամ Ուսանողության ձայն նախագծի կողմից իրականացվող հետազտություններին որպես հետաքզոտական խմբի անդամ։ Մասնավորապես՝ նրանք իրականացնում են հարցումներ ուսանողների շրջանում, կազմակերպում ֆոկուս–խմբային քննարկումներ և այլն։
Մասնակցում են հավատարմագրման գործընթացներին
Ուսանող–փորձագետները ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացներին մասնակցում են որպես՝
  • Պասիվ դիտորդ՝ դիտարկում են գործընթացը, ծանոթանում փորձագիտական աշխատանքներին։
  • Համակարգողի օգնական՝ հավատարմագրման գործընթացում օգնում են համակարգողին ըստ վերջինիս ցուցումների․ իրականացնում են կազմակերպչական աշխատանքներ։
  • Ուսանող–փորձագետ՝ հավատարմագրման գործընթացում իրականացնում է փորձագիտական աշխատանք, խմբի հետ քննարկում է ուսումնական հաստատության կողմից տրամադրված ինքնավերլուծությունը, մշակում է հարցեր ուսանողների համար, մասնակցում է ուսումնական հաստատության բոլոր ներկայացուցիչների հետ հանդիպումներին, կազմում է փորձագիտական զեկույց, որտեղ պատասխանատու է Հավատարմագրման 4–րդ չափանիշի՝ Ուսանողների համար։
Մասնակցում է ՈԱԱԿ մշտադիտարկումներին
ՈԱԱԿ–ը հավատարմագրված ուսումնական հաստատություններում իրականացնում է մշտադիտարկումներ, որը իրենից ներկայացնում է մեկօրյա այց ուսումնական հաստատություն և հանդիպումներ հաստատության բոլոր ներկայացուցիչների հետ։
Ի՞նչ է հավատարմագրումը
ՈԱԱԿ–ում տարեկան վերապատրաստվում է 85 ուսանող
ՈԱԱԿ բազայում այժմ կա 500 ուսանող–փորձագետ
Շուրջ 70 ուսանող արդեն մասնակցել է Հավատարմագրման գործընթացին որպես փորձագետ
Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից:
Շարունակելի․․․

Փորձագիտական քննարկում ՈԱԱԿ–ում
Հավատարմագրվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան

Ինչպե՞ս դառնալ ուսանող–փորձագետ

ՈԱԱԿ–ը տարվա մեջ մի քանի անգամ իրականացնում է ուսանող–փորձագետի վերապատրաստումներ։

Վերապատրաստման ընթացքում ուսանողները ծանոթանում են Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին և չափանիշներին, փորձագիտական խմբի աշխատանքներին, որոնցից է ուսումնական հաստատության նախնական գնահատումը։ Դիտարկում են ինքնավերլուծության օրինակ և վերհանում հարցեր, որոնք հղում են միմյանց «Փորձագիտական այց» դերային խաղի ժամանակ։


«Փորձագիտական այց» դերային խաղ ՈԱԱԿ–ում
Ուսանող–փորձագետի վերապատրաստում
Վերապատրաստումը հաջողությամբ ավարտած ուսանող–փորձագետները ստանում են դասընթացի մասնակցության վկայականներ, լավագույնները՝ ընդգրկվում են ՈԱԱԿ ուսանող–փորձագետների բազայում և մասնակցում բուհերի և քոլեջների հավատարմագրումներին որպես փորձագետ։
Ուսանող–փորձագետի վերապատրաստմանը մասնակցելու համար սեղմիր այստեղ
Հետադարձ կապ
info@anqa.am
(+374 10) 229145
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website