Հուլիսի 11–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (այսուհետ՝ ՈԱԱԿ) կազմակերպեց «Որակի ապահովումը՝ ապագայի հեռանկար» թեմայով համաժողով։
75 քոլեջներ Հայաստանից
200-ից ավելի մասնակիցներ
2 պանելային քննարկում
Համաժողովի կարևոր շեշտադրումները
Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Ժ․ Անդրեասյանը նշեց, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առջև այսօր կան մի շարք մարտահրավերներ, սակայն նրանք ունեն բոլոր նախադրյալները այդ մարտահրավերները լուծելու համար։
«Այսօր պետությունը միջին մասնագիտական կրթական համակարգի առջև դրել է կոնկրետ և հավակնոտ թիրախ՝ շրջանավարտների մոտ 90%-ը պետք է իր հստակ տեղը գտնի աշխատաշուկայում»։

Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ըստ Ժ․ Անդրեասյանի՝ հավատարմագրման գործընթացը թույլ է տալիս ախտորոշել ՄԿՈւ հաստատությունների ներկայիս իրավիճակը, հասկանալ և վերլուծել համակարգային խնդիրները։ Գործընթացն օգնում է նաև քոլեջների կարողությունների զարգացմանը:

«Մենք չենք ցանկանում, որ դուք ցույց տաք հաշվետվություններ․Մենք ցանկանում ենք, որ դուք ներկայացնեք ձեր ուսումնական հաստատության առաջընթացը՝ ինչպես է հաստատությունն աշխատում և ինչ նվաճումներ ունի»։


Ռուբեն Թոփչյան

ՈԱԱԿ տնօրեն

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպվող նման միջոցառումների արդյունքում կրթության տարբեր շահակիցների շփումը դառնում է առավել սերտ։ Քննարկման և երկխոսության հնարավորությունները թույլ են տալիս ձևավորել համագործակցության և փորձի փոխանակման մթնոլորտ։
«Համագործակցելով ՈԱԱԿ-ի հետ՝ Արցախի Հանրապետությունը պլանավորում է աշխատանքներ իրականացնել ՄԿՈւ հաստատությունների հավատարմագրման գործընթացի մեկնարկի ուղղությամբ»։


Հասմիկ Մինասյան

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանն իր խոսքում նշեց, որ հավատարմագրման գործընթացները ԱՀ-ի ՄԿՈւ հաստատություններում դեռևս չեն մեկնարկել, սակայն նախարարությունն այս գործընթացն արժևորում է։
ՄԿՈւ հաստատությունների արդյունավետ կառավարում և որակի ապահովում
ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության ղեկավար Վարդուհի Գյուլազյանն իր ելույթում ներկայացրեց հավատարմագրման գործընթացից ակնկալիքները՝ նշելով, որ ՄԿՈւ հաստատության կառավարումը պետք է միտված լինի որակավորումների արժանահավատ շնորհմանը և հաստատության առաջանցիկ զարգացմանը։ Վ․ Գյուլազյանը ընդգծեց, որ կառավարումը համարվում է արդյունավետ, երբ հաստատությունը կարողանում է թողարկել կարողունակ շրջանավարտների՝ ըստ աշխատաշուկայի կարիքների։
«Հավատարմագրման ակնկալիքներից է, որ ուսումնական հաստատությունները կրթական ծրագիր ներդնելուց առաջ ճիշտ պլանավորեն դասախոսական կազմի և ռեսուրսների համալրումը, վերլուծեն իրենց ունեցած ռեսուրսները, գնահատեն՝ որ գործատուն կարող է աջակցել իրենց ռեսուրսների ձեռքբերման գործում և այլն»։


Վարդուհի Գյուլազյան

ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության ղեկավար

Որակավորումների արդյունավետ շնորհման և կարողունակ շրջանավարտների թողարկման տեսանկյունից կարևոր են
  • Կարողությունների ձևավորումը
    Ուսանողների մոտ կարողությունների ձևավորմանը միտված գործնական առաջադրանքների ներկայացումը։

  • Համագործակցությունը
    Ուսումնառության ընթացքում ուսանողի պրակտիկ աշխատանքը և գործատուի հետ հաղորդակցումը։

Վ․ Գյուլազյանը իր խոսքում շեշտադրեց՝ «Որակի ապահովումը պետք է անընդհատ տվյալ ապահովի կրթական ծրագրերի ընտրված նպատակների իրականացման վերաբերյալ․ մոդուլների ընտրություն, ուսանողի վերջնարդյունքներ, դասախոսական կազմի գործունեության արդյուանավետություն, ռեսուրսների կիրառելիություն և այլն»։
Որակավորումները համարվում են արժանահավատ, երբ շրջանավարտն աշխատում է, իսկ գործատուն բավարարված է։
Վարդուհի Գյուլազյան
Պանելային քննարկում․ Հավատարմագրման ազդեցությունը ՄԿՈւ հաստատությունների որակի շարունակական բարելավման վրա

Առաջին պանելային քննարկման նպատակն էր հասկանալ ՄԿՈւ հաստատության, գործատուի և շրջանավարտի հիմնական մարտահրավերները և խնդիրները՝ ձևավորելով համատեղ ռազմավարություն ու գտնելով միասնական լուծումներ։
Պանելային քննարկում 1. մասնակիցներ
  • Արա Չոբանյան
    Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն
  • Ժորա Մովսիսյան
    «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն, գործատու
  • Լիլիթ Աբելյան
    Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի որակի ապահովման պատասխանատու
  • Կարինե Դնոյան
    «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն, գործատու
  • Արթուր Դավթյան
    Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող
Պանելային քննարկում 1. Հիմնական դրույթներ
  • Առկա չէ մասնագիտությունների ընդունելության տեղերի արդյունավետ բաշխման պետական քաղաքականություն․ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է թողարկված մասնագետների և առկա աշխատատեղերի անհամապատասխանություն։

  • Շուկայում կան մասնագիտություններ, որոնք պահանջված են (օրինակ մեծ արտադրությունում կարողներ, կարի մեքենաների մեխանիկներ և այլն), սակայն այդ մասնագիտություններով մասնագետներ չեն թողարկվում։ Գործատուն երբեմն ինքն է ստիպված լինում իր միջոցներով ուսուցում կազմակերպել։

  • Գործատուն ստիպած է լինում մոտակա մարզերից մասնագետներ փոխադրել Երևան՝ ծախսելով ամսական մեծ ֆինանսական միջոցներ, քանի որ համապատասխան քանակի մասնագետներ չեն թողարկվում։
  • Գործատուն պատրաստ է ուսումնական հաստատությանը տրամադրել համապատասխան ռեսուրսներ այն պարագայում, երբ համոզված կլինի, որ իր մոտ պրակտիկ կարողություններ ստացած ուսանողը վաղը կպարտավորվի դառնալ իր աշխատակիցը։
  • Հավատարմագրման արդյունքում ՄԿՈւ հաստատությունները սկսել են որոնել նոր գործատուներ, սակայն գործատուների հետ տարվող աշխատանքները հստակ պլանավորված չեն․ ուսումնական հաստատության կողմից մշակված չէ քայլերի հստակ հերթականություն, որի իրականացումը կտանի ցանկալի և սպասելի արդյունքի։
  • ՄԿՈւ հաստատությունները ձգտում են ունենալ աշխատանքի վրա հիմնված ուսուցմամբ (ԱՀՈւ) իրականացվող կրթական ծրագրեր, սակայն հստակ չէ այն հիմնական ռազմավարությունը, որը թույլ կտա համապատասխան քանակի և որակի գործատուներ ներգրավել ուսուցման գործընթացում։
  • ՄԿՈւ հաստատություններն իրենց աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար չեն մշակել հստակ քանակական և որակական ցուցիչներ, որոնք թույլ կտան վերլուծել կատարված աշխատանքը և որոշել հետագա անելիքները։

Քննարկման արդյունքում դուրս բերված լուծման ճանապարհներ

  • 1
    Իրական և վստահելի տվյալների հիման վրա իրականացնել ընդունելություն` ներկայացնելով հստակ տվյալներ տարածաշրջանում առկա գործատուների և ազատ աշխատատեղերի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի ապահովել շրջանավարտների 90%-ի մասնագիտական զբաղվածությունը։

  • 2
    Վերանայել մասնագիտությունների ներկայիս ցանկը՝ հաշվի առնելով գործատուների մոտ եղած աշխատատեղերի պահանջարկը։

  • 3
    Պետական մակարդակով գործատուներին խրախուսել համագործակցել ՄԿՈւ հաստատությունների հետ (հարկային առավելություններ, պրակտիկայի համար գործատուին տրամադրված վճար և այլն)։

  • 4
    Խրախուսել գործատուին ՄԿՈւ հաստատության հետ համատեղ մշակել կրթական ծրագիր։

Պանելային քննարկում․ Փորձագիտական կարողությունների ձևավորումը և դրա ազդեցությունը որակի ապահովման համակարգի զարգացման վրա
Պանելային քննարկման նպատակն էր հասկանալ, թե հավատարմագրման գործընթացում ինչ հիմնական խնդիրներ են արձանագրել փորձագետները և որոնք են առաջնային լուծման կարիք ունեցող հիմնահարցերը։

Պանելային քննարկում 2. մասնակիցներ
  • Էլեն Հարությունյան

    Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի դասախոս, նույն համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ

  • Արմենուհի Սարգսյան
    Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն
  • Աշոտ Ավետիսյան
    Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի պրակտիկայի բաժնի վարիչ, դասախոս
  • Քրիստինե Հակոբյան
    Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ Զբոսաշրջություն կրթական ծրագրի դասախոս
  • Ավետիք Խոստեղյան
    Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանող
Պանելային քնարկում 2. Հիմնական դրույթներ
  • Հավատարմագրման գործընթացները նպաստում են ՄԿՈւ հաստատությունների վերաբերյալ օբյեկտիվ տվյալների դուրսբերմանը, օրինակ՝ պարզ է դառնում, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների մեծ մասն իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել չեն կարողանում։
  • Աշխատաշուկան արագ է փոխվում և Պետական կրթական չափորոշիչները (այսուհետ՝ ՊԿՉ) միշտ չէ, որ վերանայվում են իրական կյանքին զուգահեռ։
    • Ներկայումս ՄԿՈւ հաստատություններն ունեն ՄԿԾ-ների վերանայման կարիք։ Գործատուն արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավարություններին ծանոթ և դրանք կիրառող մասնագետների կարիք ունի։
  • Ուսումնական հաստատությունը չունի այնքան մարդկային և ֆինանսական ռեսուրս, որպեսզի իր համար մշակի առանձին կրթական ծրագիր:

  • Կան մասնագիտություններ, որոնց համար հիմնաքարային են նույն գիտելիքները (հատկապես՝ տեխնիկական մասնագիտություններում), սակայն ՊԿՉ-ները տարբեր են, ինչը հանգեցնում են դրանց քանակի մեծացմանը։ Երբեմն գործատուն իրար մոտ մասնագիտություններն ունեցող շրջանավարտին չի տարբերակում։

  • Կան մասնագիտություններ, որոնք կրկնվում են և՛ բարձրագույն, և՛ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, իսկ գործատուն մեծամասամբ նախընտրում է բարձրագույն կրթություն ունեցողներին, չկա դերերի հստակ տարբերակում։

  • Կան մասնագիտություններ, որոնք կրկնվում են և՛ բարձրագույն, և՛ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, իսկ գործատուն մեծամասամբ նախընտրում է բարձրագույն կրթություն ունեցողներին, չկա դերերի հստակ տարբերակում։

  • ՊԿՉ-ները երբեմն գերբեռնված են հավելյալ ոչ մասնագիտական առարկաներով, որից տուժում է մասնագիտական առարկաներին տրվող ժամաքանակը։
Քննարկման արդյունքում դուրս բերված լուծման ճանապարհներ
  • 1
    Նույն մասնագիտություներն ունեցող քոլեջները կարող են նախաձեռնել և մշակել միասնական ՄԿԾ-ներ։ Մի քանի քոլեջների համագործակցությունը կարող է դառնալ ռեսուրսային խնդիրների լուծման ճանապարհ։

  • 2
    Գործնական կարողությունները ուսանողի մոտ ամբողջապես ձևավորելու համար կարող են օգտագործվել նաև արտալսարանային ժամերը՝ ուսանողներին ներգրավելով հավելյալ պրակտիկաների, օրինակ՝ ամառային պրակտիկաներ դեղատներում և այլն։
ԶԼՄ–ի անդրադարձը ՄԿՈւ հաստատությունների համաժողովին
Հետադարձ կապ
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website