
Սովորեցրեք կառավարել ժամանակը փոքրուց Նա, ով կարողանում է կառավարել ժամանակը, միշտ հասցնում է անել բոլոր գործերը, երբեք չի շտապում և չի խառնվում։ Սովորել կառավարել ժամանակը պետք է սկսել փոքրուց։ Մինչ ժամացույցին ծանոթանալը, սովորեցրեք պատկերացնել օրվա շրջապտույտը․ բաժանել օրը մասերի՝ առավոտ, կեսօր, երեկո, գիշեր, և հասկանալ, թե ինչպես են դրանք հաջորդում միմյանց։ «Իմ օրը» ուսուցողական գիրք-խաղ, որը կօգնի սովորեցնել Ձեր փոքրիկին կառավարել ժամանակը։ |
Զգա՛ ժամանակը Ի՞նչ պետք է անել առավոտյան․ արթնանալ, լվացվել, նախաճաշել․․․ «Բարի լու՜յս» մաղթել բոլորին։ Իսկ ի՞նչ անել կեսօրին, երեկոյան, գիշերը․․․ Օրվա ամեն պահը յուրահատուկ է, և օրվա ամեն պահն ունի իր խորհուրդը։ Ճանաչել ու հասկանալ օրվա ամեն մասի խորհուրդը՝ նշանակում է ճիշտ կազմակերպել օրը։ «Իմ օրը» ուսուցողական գիրք-խաղ, որը կդառնա Ձեր փոքրիկի սիրելի ու անբաժան ուղեցույցը։ |




